Լրահոս

01.03.2012 17:25


11 քրեական գործով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 613 574 831 դրամ

11 քրեական գործով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 613 574 831 դրամ

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 188-րդ, 205-րդ, 308-րդ հոդվածների հատկանիշներով դատարան ուղարկված եւ դատաքննության փուլում գտնվող 11 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 613 574 831 դրամ, որից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 71 953 565 դրամ: Հիշյալ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 16 անձանց:
Մասնավորապես. 
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրություն) մեղադրվող Ա. Հակոբյանի կողմից կատարված հանցագործության հետեւանքով պետությանը պատճառվել է 11 008 684 դրամի վնաս, որը չի վերականգնվել: Քրեական գործը գտնվում է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Ս. Մարգարյանի կողմից կատարված հանցագործությամբ  պետությանը պատճառվել է 745 225 000 դրամի վնաս, որը չի վերականգնվել:  Քրեական գործը գտնվում է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին  մասով  մեղադրվող Վ. Նազարյանի եւ 38-205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Հ. Նազարյանի կողմից կատարված հանցագործություններով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 6 165 230 դրամ,  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին  մասով մեղադրվող Գ. Գեւորգյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը` 9 529 738 դրամ, որից չի վերականգնվել 3 759 901 դրամը,   205-րդ  եւ 215-րդ հոդվածների 1-ին (Մաքսանենգություն) մասերով  մեղադրվող Ա. Առաքելյանի կողմից կատարված հանցագործության  հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 27 924 120 դրամ, որից վերականգնվել է 10 770 227 դրամ: 
Վերջին երեք գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 47 378 989 դրամ, որից նախաքննությամբ վերականգնվել է 20 299 965 դրամ, իսկ 27 079 024  դրամի չափով չի վերականգնվել:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելը), 38-189-րդ հովածի 3-րդ մասով (Կեղծ ձեռնարկատիրությանն օժանդակելը), 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելը), 38-206-րդ հոդվածի 1-ին մասով (Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելուն օժանդակելը) եւ 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առեւտրային եւ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) մեղադրվող Ա. Մարությանի, ՀՀ  քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Թ. Օգանովայի, Պ. Հովհաննիսյանի, Ա. Հակոբյանի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Ա. Զախարյանի կողմից կատարված հանցագործություններով պետությանը պատճառվել է 605 704 445 դրամ, որից  մինչդատական վարույթում պետական բյուջե վերականգնվել է 10 000 000 դրամ:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) մեղադրվող Ա. Սարգսյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 7 737 460 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
ՀՀ  քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Գ. Հարությունյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է  65 395 053 դրամի վնաս, որը չի վերականգնվել: 
Վերջին երեք քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 678 836 958 դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը